Walmart ցանցն անկարգությունների վտանգի պատճառով հեռացրել է զենքերն ու զինամթերքն իր խանութների ցուցափեղկերից ԱՄՆ-ում: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մի շարք մանրածախ կետեր կողոպուտի ենթարկվեցին Ֆիլադելֆիայում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանության պատճառով բռնկված բողոքի ցույցերի ընթացքում, փոխանցում է BBC-ն:

Սա սովորական պրակտիկա է Walmart-ի համար. նախկինում ցանցը բազմիցս հանել էր արտադրանքի մի մասը վաճառասրահներից: Մասնավորապես, դա արվել էր հունիսին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բռնկված բողոքի ցույցերի ժամանակ: Սակայն նախազգուշական միջոցները դեռ երբեք այսքան ծավալուն չէին եղել:

Չնայած սահմանափակումներին` Walmart-ը շարունակում է մնալ զենքի ամենամեծ մանրածախ վաճառողը Միացյալ Նահանգներում, նշում է Wall Street Journal-ը: