ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչպես նաեւ այլ հարցեր: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում՝ շեշտադրում կատարելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,-նշել է Պեսկովը:

«Կայացել է Եվրոպայում նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին կարծիքների մանրամասն փոխանակում: Խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչության ցանկացած դրսեւորում»,-հավելել է նա: