Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել Կուբայի Հանրապետությանը ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին:

Վերջնական որոշումը կկայացնեն Միության պետությունների ղեկավարները:

ԵՏԲԽ-ն ավելի վաղ տեղեկացել է ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Կուբայի ցանկության մասին: Պետությունների ղեկավարներին հանձնարարվել է համատեղ խորհրդակցություններ անցկացնել հանրապետության հետ՝ տեխնիկական հարցերը եւ համագործակցության հետագա հեռանկարները հստակեցնելու համար: