Սպիտակի բժշկական կենտրոնումայսօր՝ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Լրատվության ծառայությունից նշեցին, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները, հավելեցին, որ նախնական տեղեկություններով` թթվածնի մատակարարման համակարգն է պայթել: