Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը զգուշացրել է, որ Ռուսաստանում ծայրահեղական իսլամիստների ակտիվացում է տեղի ունենում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ նրանք աշխատանքներ են տանում, որպեսզի իսլամ չդավանող քաղաքացիներն իսլամ ընդունեն:

Նա հավելել է, որ ծայրահեղական իսլամական ֆունդամենտալիստներն իրենց գաղափարախոսությունն են տարածում՝ նպատակ ունենալով «երիտասարդությանն անօրինական գործունեության մեջ ներգրավել»:

Պատրուշեւը նշել է, որ երիտասարդության ներգրավումն ապակառուցողական շարժումների եւ քաղաքական կուսակցությունների կառուցվածքում նպաստում է Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիքների պահպանմանը: