Ես հանգիստ էի, ես գիտեի, որ Շուշիին չեն կարող ոչ մի բան անել։ Մենք հարված հասցրեցինք, մեծ կորուստներ ունենալով թշնամին հետ է շպրտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողության հրամանատար Արկադի Տեր- Թադեւոսյանը։

«Պետք է ուժեղ լինել, որ Շուշին գրավես, բայց Շուշիի դեմ ուժ չկար, իր դեմ հատուկ ջոկատայիններ էին, որոնք լավ զինված, պատրաստված էին, բայց էդ ջոկատայինները աղվեսների պես անտառներով, սարերով, ջրերերով անցնում ու առաջ են գալիս, դա ուժ չի»,– ասաց Կոմանդոսը՝ հավելելով, որ այդ ընթացքում ուժաթափ են լինում, ռեսուրսներ կորցնում և այն ուժը չունեն, որ Շուշին գրավեն։

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադոսյանի դիտարկմամբ՝ եթե թշնամին ուզում էր ինչ-որ տարածք գրավել, ապա զինվորական օրենքների համաձայն՝ պիտի 3-ից 4 անգամ ավելի ուժ ունենային։

«Մենք պաշտպանվում ենք, 3-ից 4 անգամ քիչ մարդ պիտի ունենայինք։ Մենք պաշտպանվում, կռվում, դիմադրում էինք, իսկ իրենք կորուստներ ունեցան»,- հավելեց նա։