ԵՄ-ն զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված լայն սահմանափակումներ մտցնելու հավանականության մասին, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան գրեթե նույնատիպ կոշտ սահմանափակումներ են մտցրել:

Եվրոպան եւ ԱՄՆ-ն դարձել են կորոնավիրուսի հետ կապված վտանգի հիմնական գոտիներ:

«Հաշվի առնելով Եվրոպայի ողջ տարածքում դինամիկ իրավիճակը՝ անհրաժեշտ է հավասար չափով կրճատել շփումները գրեթե բոլոր եվրոպական երկրներում»,-ասել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը:

Կոչին միացել է նաեւ ԵՄ առողջապահական հարցերով հանձնակատար Ստելա Կիրիակիդեսը:

Այս շաբաթ Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են նոր կարանտինային միջոցների մասին, այն դեպքում, երբ մայրցամաքում վարակումների թիվը հասել է 10 միլիոնի շեմին, իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները լցված են պացիենտներով:

Բելգիայում հոկտեմբերի կեսերին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 15 000 դեպք: Իտալիայում եւ Ավստրիայում ուրբաթ օրական դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել:

Պորտուգալիայում սահմանային անցակետեր են ստեղծվել անօրինական տեղաշարժը հայտնաբերելու համար: