ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 9 միլիոնը, ամեն օր կորոնավիրուսից մահանում է մինչեւ 1000 պացիենտ, հաղորդում է Reuters-ը:

Հինգշաբթի երկրում հակառեկորդ է գրանցվել՝ վարակման օրական մոտ 91 250 դեպք:

Ավելացել է նաեւ կորոնավիրուսի ծանր դեպքերի թիվը: Հոսպիտալացվածների թիվն ավելացել է 50 տոկոսով՝ հասնելով 46 000-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է օգոստոսի կեսերից:

Առավել տուժած նահանգներից են Միչիգանը, Հյուսիսային Կառոլինան, Օհայոն, Փենսիլվանիան եւ Վիսկիոնսինը: