Ռիո դե Ժանեյրոյում 2021 թվականի փողոցային կառնավալը պաշտոնապես չեղարկվել է, հաղորդում է Agencia Brasil-ը:

Նման որոշում է կայացվել մեգապոլիսում տուրիզմի զարգացման հարցերով քաղաքային ձեռնարկության, դատախազության ներկայացուցիչների, Դաշնային համալսարանի համաճարակաբանության մասնագետների եւ երկրի առողջապահության նախարարությանն առընթեր Օսվալդո Կրուզայի անվ. գիտահետազոտական միավորման հետ համատեղ:

«Սեբաստիանա» փողոցային բլոկերի անկախ ասոցիացիայի ներկայացուցիչ Ռիտա Ֆերնանդեսը նշել է, որ կառնվալի անցկացման մասին որոշումն իրենց համար անընդունելի է: Ասոցիացիան իշխանություններին առաջարկել է օժանդակել կառնավալի վտանգի մասին լուսաբանման հարցով քարոզարշավի կազմակերպմանը, որպեսզի կանխվի դրա «ինքնաբեր անցկացումը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ սեպտեմբերի վերջին որոշում է կայացվել հետաձգել ավանդական կառնավալների անցկացումը: Այդ  ժամանակ եւս որոշումը հիմնավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բացակայությամբ: