Ռուսաստանի 85 շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 18 140 նոր դեպք, հաղորդում են Մոսկվայի օպերատիվ շտաբից:

«Նրանց 24.3 տոկոսը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսեւորումներ: Գրանցվել է 334 մահվան դեպք: Մեկ օրում Ռուսաստանում ամբողջովին ապաքինվել է 14 854 մարդ»,-նշված է Telegram-ում շտաբի հայտարարության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Մոսկվայում՝ 4952, Սանկտ Պետերբուրգում՝ 854 եւ Մոսկվայի շրջանում՝ 535 դեպք: