ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառումէ  արել կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Պուտնինին ուղղված նամակի հետ:

«Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ»,- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել էր՝ նշելով, որ ՌԴ-ն Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք:

Վարչապետ Փաշինյանի՝ անհապաղ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ։

Опубликовано Ruben Rubinyan Суббота, 31 октября 2020 г.