Հունաստանում Սամոս կղզում կես տարով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկրաշարժի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

ԱԴ ռեժիմի սահմանումն անհրաժեշտ է ուժգին երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար:

ԱԴ ռեժիմը կգործի մինչեւ 2021 թվականի ապրիլի 30-ը:

Ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել ուրբաթ օրը Սամոս կղզում եւ թուրքական Իզմիր նահանգում: Հույն սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6,9 մագնիտուդ:

Հունաստանում զոհվել է 2 դպրոցական, 19 մարդ վիրավոր է, մի քանի շենք է փլուզվել: Թուրքիայում զոհվել է 25 մարդ, ավելի քան 800-ը վիրավոր է: