Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց, Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին հանդիպել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սադաթ Օնալայի հետ, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:

Արաղչին Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումից հետո ժամանելով Թուրքիա՝ հանդիպում է ունեցել Օնալայի հետ, որպեսզի քննարկի ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին իրավիճակը:

«Անկեղծ եւ արդյունավետ քննարկում ունեցա Անկարայում արտաքին գործերի փոխնախարար Սադաթ Օնալայի հետ: Իրանն ու Թուրքիան անվիճելի դեր ունեն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցում»,-գրել է Արաղչին Թվիթթերի իր էջում:

Իրանի ԱԳ փոխնախարարն իր տարածաշրջանային շրջագայությունը սկսել է Բաքվից, որպեսզի առաջ մղի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԻԻՀ նախաձեռնությունը: