ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահին ուղղված նամակին եւ դրա պատասխանին:

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ «Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»,- հայտնում է iLur.am-ը։