Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել  մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու եւ թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:

Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում եւ պետական սահմանները պաշտպանելիս դրսեւորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգեւատրվի «Արիության համար» մեդալով:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը եւ նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը: