Նիդեռլանդացի խորհրդարանական Ջոել Ֆորդեւինդը Twitter-ում գրառում է կատարել, որում հարցրել է Եվրամիությանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:

«Որտե՞ղ են ԵՄ ակտիվ գործողությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ: Ինչու՞ նպատակային պատժամիջոցներ չկիրառել կամ Լեռնային Ղարաբաղի երկայնքով թռիչքների արգելման գոտի չհայտարարել: Էլի քանի՞ զոհ պետք է լինի, մինչեւ որեւէ բան տեղի ունենա»,- գրել է նա:

Քաղաքական գործիչը իր գրառման հետ հրապարակել է մեմ, որում համեմատվում է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի արձագանքը Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակին եւ Արցախի ու Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային: