Հայաստանի ֆինանսների նախարարությունը վերանայել է ՀՀ ՀՆԱ անկման կանխատեսումը՝ 2020 թվականին 2,6 տոկոսից մինչեւ 6 տոկոս։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականին ՀՆԱ անկման կանխատեսումը, որն ավելի վաղ գնահատվում էր 2,6 տոկոս, նախ վերանայվեց մինչեւ 6 տոկոս, հետո՝ մինչեւ 6,8 տոկոս։

«2020 թվականի պետական բյուջեի համաձայն՝ Հայաստանի Համախառն ներքին արտադրանքը նախատեսված էր 7,095 տրլն դրամ մակարդակում, սակայն հոկտեմբերին կանխատեսումը նվազեցվեց մինչեւ 6,170 տրլն դրամ»,- շեշտեց Ջանջուղազյանը։

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, 2021 թվականին անվանական ՀՆԱ-ն կկանգնի 6,598 մլրդ դրամի մակարդակում»,- ասաց նախարարը։

Նա նաեւ հավելեց, որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը 2020 թվականին կհասնի 65 տոկոսի, իսկ 2021-ին կնվազի մինչեւ 63,2 տոկոս։