Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ խոցվել է 249 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 675 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, իսկ սպանվածների թիվը հասել է 7050-ի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Последние данные о потерях противника. The last update of new losses of Azerbaijan.

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Понедельник, 2 ноября 2020 г.