Արցախցի կանայք այսօր կրկին բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Նրանք հայտնեցին, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաեւ էլեկտրոնային հասցեով ուղարկված նամակներին չեն արձագանքել. «Չեմ հասկանում, թե սա ինչ վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, ովքեր թողել են իրենց տունը, հայրենիքը, իրենց կռվող հայրերին, եղբայրներին, ամուսիններին, փախել են Երեւան: Գոնե հարգանք ունեցեք, ներկայացեք այստեղ, ուժ ունեցեք ձեր մեջ ու 10 րոպե նայեք մեր հայացքների մեջ, 10 րոպե ապրեք այն մղձավանջը, ինչ մենք ենք ապրում 30 օրից ավելի»։

Նրանք թղթից պատրաստված ինքնաթիռներ նետեցին դեպի դեսպանություն. «Կարմիրը նշանակում է մեր արյունը, որը մեջ թաթախված եք դուք ձեր լռությամբ»։

Այնուհետեւ ակցիայից մասնակիցներից մի քանիսը մտան դեսպանություն, որոշ ժամանակ անց Լիանա Ադամյանն ասաց, որ իրենց փոխանցեցին՝ դեսպան տիկին Լին Թրեյսին տեղում չէ: