Լյուքսեմբուրգի մեծ դքսության և Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հրպարակել է Արցախի դրոշի պատկերով իր բժշկական դիմակը եւ գրառում արել.

«Մտա խանութ, ավելի ճիշտ մեծ սուպերմարկետ, վճարեցի: Դրամարկղի մոտ նստած տղան, երևի ուսանող, առանց հարց տալու (ենթադրում եմ դիմակս նկատելով) ասաց ցտեսություն ու ամենակարևորը` Best of Luck with your neighbors. You have to win.

Հուզմունքս հազիվ զսպեցի»:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: