Թել Ավիվում հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել քաղաքապետարանի շենքի դիմաց:

Ակցիայի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով՝ հավաքվածները ցույց են անցկացնում ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ. «Մենք ունենք մեկ պահանջ. Իսրայելը պետք է դադարեցնի Ադրբեջանին զենքի վաճառքը: Իսրայելական հրթիռները, դրոնները Ադրբեջանի սպառազինության կազմում են եւ օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից հայ համայնքը Իսրայելում մի շարք բողոքի ակցիաներ է անցկացրել՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը: Այդ ակցիան թվով 5-րդն է: