«Էտա» արեւադարձային փոթորիկը կիրակի երեկոյան հարվածել է Ֆլորիդայի ափերին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվում է Մայամիում (Ֆլորիդա):

Դրա տվյալներով` փոթորիկը հարվածել է նահանգի հարավ-արեւմտյան մասում գտնվող Ֆլորիդա Քիսին: «Էտա»-ն գտնվում է արշիպելագի վրա գտնվող Մարաթոն քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ 22 կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք: Քամու պոռթկումների արագությունն դրա սահմաններում հասնում է 27.7 մ/վ-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Bloomberg-ը կիրակի օրը հաղորդել էր, որ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել փոթորկի մոտենալու կապակցությամբ: