Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վահրամ Պողոսյանը։

«Էջս չեն կոտրել։ Դա իմ գրառումն է», - ասաց Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, քիչ առաջ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ այս պահին Շուշին հայկական զինված ուժերի վերահսկողությունից դուրս է։

Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից. թշնամին Ստեփանակերտի մատույցներում է. Արցախի նախագահի խոսնակ