Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, ով արցունքն աչքերին է դիմագվորել կամ ընդունել, կամ չի էլ ընդունել այս ամեն ինչը, այս որոշումը: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:՜Նա մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամենը եւ ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա եւ իր երեխայի վրա: Ես չեմ ուզում ասել ԱԺ նախագահի վրա: Կապ չունի կարգավիճակը: Ինչ-որ ստահակ, որը երեւի վերջին 2 տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարելն, հարձակվում է այդ մարդու վրա ու մտածում է, որ մարսելո՞ւ է: Բացառված է:

Ես բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, ես իրենց կոչ եմ անում վրեժի: Այս կոռուպցիոներ ստահակ օլիգարխների հետ, այո, մենք ճիշտ չենք վարվել: Էս երկիրը թալանածներին, զինվորի հացը, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար: Էդ տականքներին: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք:

Էդ Հանրապետական, ԲՀԿ-ական թալանչիներին, էդ «Հայրենիքի» դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի: Էսօր մտնում են մարզպետարաններ, էդ մղնձամոլիբդենային կոմբինատի եսիմ ովքեր, որ էս երկիրը թալանել են, ազգային հարստությունը թալանել են, մտածում են՝ իրենց ժամանակը եկե՞լ է: Իրենց ժամանակը չի գալու, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը:

Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն: Բացառված է: Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ գնալու ենք րանց հետեւից, էսօրվա դեբոշիրների հետեւից հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից: Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետեւից: Ինչու եմ ասում կոռուպցիոն հատվածի, որովհետեւ այնտեղ մարդիկ կան, որ ինչքան էլ համաձայն չլինեմ, չեմ կարող ուրանալ ինչ-որ բաներ:

Սա է մեր անելիքը: Ես մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին, մեր ասելիքը ասելու եւ շատ կոնկրետ անելիք անելու մասին: Այդ հայրենիք ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, դրա առիթով, իմիջիայլոց, քրեական գործ կա հարուցված: հնկարծ չմտածեն, թե այս ծխածածկույթի տակ հաջողելու են: Բացառված է: Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին:

Իմիջիայլոց, այդ ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ամբողջ ապօրինի գույքը վերադարձվելու է: Սեպտեմբերին նոր ուժի մեջ մտվ: Ինչու այդքան ուշ, որովհետեւ օրենսդրությունն յդպիսի բան է, մի րոպելու հնարավոր չի: Հիմա սկսելու է աշխատել:

Ես կոչ եմ անում այն քաղաքացիներին, որոնք դատապարտում են էսօրվա դեբոշը, հրապարակային արտահայտվել, մի վախեցեք, որպեսզի  մարդիկ տեսնեն, որ դուք եք էս երկրում տերը: Էդ հանցագործ բանդաները չեն, օլիգարխների մերձկուսակցական դասալիքների եւ կոռումպացված թափթփուկի:

Մտնում են մարզպետարաններ, մեր մարզպետները դիրքերում կանգնած են եղել, թոքաբորբով ջոկատներով: Իսկ էս չաղ տղերքը չէին գնում, որ իրենց փոխարինեն: Էս  պատմությունը, ուրիշ բան հանկարծ չփնտրեք: Ում էլ զոռով տանում էինք, արագության մեջ փախնում էին, արագության մեջ փախչում էին առաջնագծերից, ձՁեզ հայտնի ընդդիմադիրի նման:

Եթե այսօրվա ջարդերին էմոցիայի տակ կամ որեւէ ձեւով մեր նահատակների ընտանիքի որեւէ անդամ մասնակցել է, ես ոչ մի բան չունեմ ասելու, ես միայն կարող եեմ իրենցից ներողություն խնդրել, եւ խոնարհվել, ծնկի գալ նրանց առաջ: Անկախ նրանից, որ չեմ ընդունում, որ տենց էր պետք ռեակցիա տալ:

Սա մեր բոլորի համար դժվար ժամանակ է, բայց մենք ունենք այդքան ուժ, որ ուժեղացած դուրս գանք այս ամեն ինչից»:

Նշենք, որ լայվի ավարտից հետո Նիկոլ Փաշինյնը պարբերաբար գրառումներ է արել Facebook-ի իր էջում: Ստորեւ ներկայացնեւմ ենք գրառումները:

«Հա ի դեպ, երբ երկրի իրավապահ համակարգի մեծ մասը առաջնագծում էր, որոշ թափթփուկներ թիկունքում հանցավոր-ջարդարար բրիգադներ էին հավաքում։

Դասալիք-ստահակներ»:

«Ջարդարար օլիգարխների եւ մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել»:

«Հայոց կառավարությունը եւ բանակը միասնական են եւ կապված մարտական կուռ եղբայրությամբ»:

«Իմ կինը եւ որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչո՞ւ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»:

«Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել եւ պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»: