Ոստիկանություն Ազատության հրպարակից բերման է ենթարկում այսօր ժամը 13-ին ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրհավաքին մասնակցելու եկած քաղաքացիներին:

Նշենք, որ հանրահավաքի մեկնարկից դեռ ժամեր առաջ ոստիկանության մեծածավալ ուժեր էին կուտակվել հրապարակի տարածքում։ Հանրահավաքի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել հանրահավաքի մեկնարկից դեռ կես ժամ առաջ, բերման ենթարկվողները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Հող հանձնողը  պետք է հեռանա»։

Ոստիկանները մասնավորապես, բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին:

Ավելի վաղ ԲՀԿ-ից Հռիփսիիմե Առաքելյանը նշել էր, որ տրել են նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Նշենք, որ այսօր 17 կուսակցություններ հանհարավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որի օրակարգում է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջը: