Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի ոչ մահմեդական գերեզմանատանը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Middle East Eye-ը` վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը:

Նշվում է, որ պայթյունի արդյունքում մի քանի մարդ է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ավարտը նշանավորած զինադադարին նվիրված արարողության ժամանակ:

«Ջիդայի ոչ մահմեդական գերեզմանատանն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված ամենամյա արարողությունը, որին մասնակցում էին մի քանի գլխավոր հյուպատոսություններ, այդ թվում` Ֆրանսիայի հյուպատոսությունը, այսօր առավոտյան պայթուցիկ սարքի թիրախ է դարձել, որի արդյունքում բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել»- ասել են նախարարությունում:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է արարքը` կատարվածը որպես վախկոտ հարձակում որակելով: