Դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից այս ձերբակալությունները, մեր համոզմամբ՝ քաղաքական հետապնդումներ են  եւ նպատակ ունեն անազատության մեջ պահել նրանց այնքան ժամանակ, մինչեւ իրենց կհաջողվի այս դավաճանական պայմանագիրը հասցնել ավարտին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին ասուլիսում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Արդեն բազմիցս համոզվել ենք, որ գործող իշխանությունը՝ դավաճան Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կանգ չի առնելու ոչնչի առաջ։ Քիչ առաջ ես տեղեկություն ստացա, որ նույնիսկ շատ շուտով ՀՀ-ում ինտերնետն է անջատվելու։ Իր իշխանությունը չկորցնելու համար նույնիսկ դրան է պատրաստ, բայց վստահ եմ, որ չի հաջողվելու, քաղաքական հետապնդումները իր համար ոչ մի արդյունքի չեն տալու եւ մենք հայ ժողովրդի հետ միասին թույլ չենք տալու այս դավաճանական քաղաքականության շարունակությունը»,- հայտարարեց նա։