Վրաստանում ոստիկանները ձերբակալել են խմբակային ավազակության մեջ երկու կասկածյալի, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով ՆԳՆ ղեկավարին:

Քննությունը հաստատել է, որ մեղադրյալները հարձակում են գործել Ռուսթավի քաղաքում գտնվող Adjara դրամական փոխանցումների գրասենյակի վրա:

Չարագործները՝ 20 եւ 21 տարեկան, զենքով սպառնացել են մասնաճյուղի օպերատորին, գողացել 35,5 հազար լարի (10,8 հազար դոլար) եւ թաքնվել:

Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին միջադեպից մի քանի ժամ անց: Բնակարանների խուզարկման արդյունքում ոստիկանությունը առգրավել է գողացված փողը:

Քրեական գործ է հարուցվել «ավազակություն» հոդվածով, որով նախատեսում է 8-12 տարվա ազատազրկում: