Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել ներդրումների կամայական ճնշումը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ պատասխանելով չինացի զինվորականների հետ կապ ունեցող չինական ընկերություններում ներդրումներ կատարելու ԱՄՆ արգելքի մասին հարցին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը «չարախոսում է» չինական ռազմաքաղաքացիական ինտեգրման վրա, եւ Չինաստանը պաշտպանում է չինական ընկերությունների իրավունքներն ու շահերը:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հրամանագիր է հրապարակել, որով ամերիկացիներին արգելվում է ներդրումներ կատարել չինական ընկերություններում, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, պատկանում են չինացի զինվորականներին կամ նրանց կողմից վերահսկվում են: