Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքը:

Նշենք, որ հրապարակւմ մեծ թվոս ոստիկանական ուժեր կան։ Հանրահավաքի մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ՝ «Շուշին թուրքինը չէ», «Ես հող չունեմ թուրքին հանձնելու» և այլ գրություններով։

Նախքան հանրահավաքը սկսվելը ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մեկնարկից առաջ բոլոր 17 ուժերի լիդերներին կանչել են ՀՔԾ:

«Փորձում են նրանց զրկել ժողովրդի հետ խոսելուց, եւ ասել ամբողջ ճշմարտությունը, որը մենք օրեր շարունակ ասում ենք եւ  շարունակելու ենք ասել: Սա ցայտուն կերպով ցույց է տալիս իշխանությունների վախերը, այն, որ նրանք համաժողովրդական ցասման ալիքից պարզապես սարսափում են»,-ասաց Տոնոյանը:

Նշենք, որ հանրահավաքի կազմակերպիչներն իրենց հետ բերել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարները «դավաճան, «սուտասան» գրություններով:

Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարում է, որ հանրահավաք անցկացնելն արգելվում է, քանի որ հանրապետությունում ռազմական դրություն է: