Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) որեւէ որոշում չի կատարվում: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է երկրի ղեկավարը, հաղորդում է ՍՏՎ հեռուստաալիքը:

«Խնդիրն այն է, որ մեր ոչ մի որոշում ընդհանուր առմամբ չի կատարվել, միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան՝ մասնակի, սակայն դա խնդիր է: Մենք միշտ ասում ենք, որ չվերածվի մեր ԵԱՏՄ կազմակերպությունը ԱՊՀ-ի,-ասել է Լուկաշենկոն:-Մենք այնտեղ արդեն որեւէ որոշում չենք կայացնում, պարզապես գոյություն ունի հարթակ որոշ հարցեր քննարկելու համար: Այդտեղ շատ բան է կախված Ռուսաստանից»:

Նրա խոսքով՝ այժմ, օրինակ, Բելառուսը չի կարող ընտրել՝ գնել նավթ Ռուսաստանից, թե Ղազախստանից: «Մենք պատրաստ էինք ձեզնից [Ղազախստան] նավթ գնել, սակայն Ռուսաստանը երբեք թույլ չի տվել եւ դեռեւս թույլ չի տալիս ձեռքբերել ո՛չ գազ, ո՛չ նավթ: Մենք պատրաստ ենք գազ գնել Թուրքմենստանից, սակայն ՌԴ-ն իր տարածքով թույլ չի տալիս, քանի որ նա ինքն է ցանկանում վաճառել»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, եթե կողմերը ցանկանում են այդ միությունը՝ ԵԱՏՄ-ն, պետք է իրագործվեն (կամ զիջեն) այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրված են: «Մեր ինտեգրացիոն ձգտումների եւ գործողությունների հիմքը տնտեսությունն է: Եթե գործենք այդ հիմքով, մենք կլինենք միասնական»,-ասել է Լուկաշենկոն: Նա նաեւ հավելել է, որ այդպես նաեւ բելառուսական կաթնամթերքը չի կարող հայտնվել միասնական շուկայում, «ինչի շուրջ պայմանավորվել ենք, դա է խնդիրը»: