Նախօրեին, նոյեմբերի 13-ին, Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել, որն առնչություն է ունեցել նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի դեմ իրականացված ակցիայի հետ, հաղորդում է Tert.am-ը:

Դի հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանությունից հայտնել են, որ նման ահազանգ ստացել են. «Նոյեմբերի 13-ին` ժ. 22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց»:

Ոստիկանությունից հայտնել են, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժ.22.20-ին, 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել՝ «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. կատարվում է նախաքննություն:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Գառնիկ Պետրոսյանը նոյեմբերի 10-ի այն ակցիայի մասնակիցն է, սակայն ոչ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աթոռին նստած երիտասարդը՝ Ռաֆայել Հայրապետյանը, այլ նրա հետ դրոշով լուսանկարվող երիտասարդը:

Ի դեպ,Գառնիկ Պետրոսյանի հարազատներից ևս զոհվել են այս պատերազմի ընթացքում, այդ պատճառով է նա մասնակցել ընդդեմ կապիտուլյացիայի ակցիային։