Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառության արարողությունը։

Մարդիկ վառված մոմերով մոտենում եւ դնում են Ազատության հրպարակի աստիճանների վրա: Քիչ անց մոմերը ձեռքներին քաղաքացիներին երթով կշարժվեն դեպի մատենադարան:

Լռության և խոնհարումի ոգեկոչման արարողությունը կեզրափակվի Մատենադարանի մոտ, ուր կմատուցվի հոգեհանգստի կարգ։

Նշենք, որ մոմավառության կազմակերպիչը ընդդիմադիր 17 կուսակցություններն են, որոնք նախօրեին հայտարարել են, որ վաղը՝ ժամը 16-ին տեղի է ունենալու իրենց հանրահավաքը Ազատության հրապարակում: