Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հակոբյանը նման լուսանկարներ է հրապարակել եւ գրել.

«14.11.2020թ. Քարվաճառ

Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի, հանձնված հողից մարդիկ հանել իրենց հետ տարել են ննջեցյալներին...

Դուք ի վիճակի՞ եք ապրել սրանով...»,- գրել է նա: