ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը ոչ միանշանակ ազդանշաններ է տվել, թե ինչպես կարող են զարգանալ նրա հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է Israel Hayom պարբերականի լրագրող Բուրաք Բեքդիլը:

Հեղինակի կարծիքով՝ այդ ոչ միանշանակ ազդանշաններից մեկը Թուրքիայի «բացարձակ եւ հաստատուն» աջակցությունն է՝ արտահայտված Բայդենի կողմից, իսկ մյուսը՝ նրա կոչերն՝ ուղղված Թուրքիայի ընդդիմաթյունը Էրդողնին տապալելու վերաբերյալ:

«ԱՄՆ եւ Էրդողանի միջեւ նախկինում հարաբերությունները ենթադրում են, որ Բայդենը կարող է զբաղեցնել առաջատար դեր իր հակաէրդողանական հռետորության մեջ, ինչը կհանգեցնի լավ աշխատանքային հարաբերություններին»,-նշում է Բեքդիլը:

Ընդ որում՝ վերլուծաբանը թվել է մի շարք հարցեր, որոնք կարող են խնդիրներ ստեղծել երկու երկրների առաջնորդների միջեւ:

«Առավել սերտ կապերը Վաշինգտոնի եւ Սիրիայի քրդերի միջեւ, Բայդենի կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիան չճանաչելը եւ հույն-ամերիկյան համայնքի սատարումը, Բայդենի խոստումը ճանաչել 2015 թվականի Հայոց ցեղասպանությունն ընտրվելու դեպքում. սրանք  միայն որոշ հարցերն են, որոնք ծագել են նրանց միջեւ»,-նշում է հոդվածի հեղինակը: