Ընտրված նախագահ Ջո Բայդենը հասկանում է քրդական հարցն ավելի լավ, քան ԱՄՆ ցանկացած այլ նախագահ: Այս մասին հայտարարել է Միսուրիի պետական համալսարանի պրոֆեսոր Դեւիդ Ռոմանոն «Քուրդ Պրես»-ին տված հարցազրույցում:

«ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում Բայդենի ընտրումն ու Թրամփի նախագահության ավարտը Իրաքում եւ Սիրիայում լավատեսություն է սերմանել քրդերի մեջ այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն կփոխի իր դիրքորոշումը քրդերի նկատմամբ»,-ասել է Ռոմանոն:

Նրա խոսքով՝ Բայդենը փոխնախագահ էր, երբ Վաշինգտոնը որոշեց զինել ԻՊ դեմ սիրիացի քրդերին: «Իհարկե, դա չի նշանակում, որ ԱՄՆ նոր նախագահն անհապաղ կճանաչի քրդական անկախություն, սակայն դա ցույց է տալիս, որ Ջո Բայդենն ավելի շատ կաջակցի քրդերի իրավունքներն ու ինքնավարությունը»,-ասել է նա:

«Կարծես թե Ջո Բայդենը ճնշում է գործադրում Ռեջեփ Էրդողանի նկատմամբ ավելի շատ, քանի Դոնալդ Թրամփը եւ նույնիսկ Օբաման Սիրիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտման պատճառով»,-ասել է Ռոմանոն: