Նոր Զելանդիայի ոստիկանությունը հիջաբը ներառել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների համազգեստի մեջ` դրանով իսկ մահմեդական կանանց խրախուսելով միանալ ոստիկանական ուժերին, հաղորդում է BBC-ն:

Առաջին կին ոստիկանը, ով աշխատանքի ընթացքում հիջաբ կկրի, կոնստեբլ Զինա Ալին է:

Նախկինում հիջաբը համազգեստի մեջ էր ներառվել Լոնդոնի եւ Շոտլանդիայի ոստիկանության կողմից:

Այդպես, 2006-ին հիջաբ սկսեցին կրել Լոնդոնի ոստիկանության աշխատակիցները, իսկ 2016-ին` Շոտլանդիայի ոստիկանության մահմեդական աշխատակիցները: