Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի աճել է 38 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին` Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձաժողովի համատեղ նիստի ավարտից հետո:

Իրանի ԱԳ նախարարն ու Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ամեն Մովսիսյանը ստորագրել են հուշագրեր էներգետիկայի, առեւտրի, բանկային գործի եւ տրանսպորտի ոլորտներում, հաղորդում է Press TV-ն` վկայակոչելով IRNA գործակալությունը:

«Ներկայումս երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառոթյունը կազմում է 270 մլն դոլար: Մենք Հայաստանի չորրորդ տնտեսական գործընկերն ենք»,- ասել է Սալեհին: