Հայաստանում Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով եւ ներկայացրեց 15 կետից բաղկացած մեծ ծրագիր, որում ասում է՝ տվեք ինձ կես տարի, ես փայլուն գաղափարներ ունեմ, թե ինչպես վերցնել եւ կազմակերպել ամեն ինչ, փոխել կառավարության 80%-ը եւ այլն: Այս մասին «Լիարժեք հաղորդակցություն» հաղորդման եթերում հայտարարեց է լրագրող Վլադիմիր Սոլովյովը: «Ես նայում եմ (Փաշինյանի ծրագրին - խմբ.) եւ ուղղակի զարմանում եմ՝ լեռնայինղարաբաղյան բանակցային գործընթացի վերսկսում, մարդկանց վերադարձ, Արցախում բնականոն կյանքի վերականգնում, զոհվածների ընտանիքների սոցիալական երաշխիքներ: Ծագիրը, մասնավորապես, ներառում է մասնագիտացված դատարանի ինստիտուտի ներդրման մասին կետ` որպես հակակոռուպցիոն դատարան ստեղծելու առաջին քայլ:

Անմիջապես զգացվեց Ուկրաինայի գարշահոտությունը։ Ես Փաշինյանին մի հարց ունեմ՝ իսկ դու չե՞ս հասկացել, որ պարտվել ես պատերազմում, եւ Ռուսաստանն է փրկել: Ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում վերադարձնել արցախցիներին իրենց տները: Դա առայժմ մեր խաղաղապահներն են ապահովում: Ինչպե՞ս է նա պատրաստվում վերականգնել բնականոն կյանքը Արցախում, եթե Արցախի մի մասը կորցրել է: Ինչպե՞ս է նա վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով, որ այս խաղաղ գործընթացում նրան անհրաժեշտ է խոսել Ալիեւի հետ: Ինչպե՞ս է նա պատկերացնում այս խոսակցությունը հիմա՝ հաշվի առնելով, թե ինչպես էր նա ժամանակին ծաղրում Ալիեւին եւ ինչպես իրեն պատասխանեց Ալիեւը: Իսկ ահա այժմ նրանք կնստեն ու կբանակցեն: Ո՞ր դիրքից: Պարտության մեղքը միշտ էլ գերագույն հրամանատարինն է, եւ նա (Փաշինյանը - խմբ.) պատրաստ է պատժել բոլորին, բացի իրենից: Ինչպե՞ս է դա հնարավոր: Գուցե նա շատ լավ, ազնիվ, նրբազգաց մարդ է, բայց նա ուներ երկուսուկես տարի, որը ծախսեց Ալիեւին ծաղրելու վրա։

Նա ինչ է այս ընթացքում պատրաստել է իր բանակը՞, գտել է կադրե՞ր, որոնք կարող են բանակը պատրաստել պատերազմի: Թե՞ գտել է կադրեր, որոնց կարող էր նշանակել Անվտանգության ծառայության (ազգային - խմբ.) եւ հետախուզության ղեկավարների պաշտոններում: Ոչ։ Գիտակցելով, որ բանակը դեռ պատրաստ չէ, նա գործի դրեց տնտեսությո՞ւնը, անցկացրեց հակակոռուպցիոն հզոր միջոցառումնե՞ր: Ոչ։ Կոռուպցիայի թեման, անշուշտ, շատ կարեւոր է, դրա դեմ պետք է պայքարել, բայց դա ոչ մի կապ չունի պատերազմում հաղթելու հետ: Եվ հիմա, երբ նա ասում է, որ իրեն կես տարի է պետք: Իսկ ինչ է դրանից հայ ժողովրդի ցավը կմեղմանա՞։ Թե՞ կրկին ամեն ինչի համար մեղավոր կլինի Ռուսաստանը: Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդին, բայց ի՞նչ է կատարվում հայկական քաղաքականության հետ: Պուտինն ասում է, որ Փաշինյանը դավաճան չէ: Ես ինձ թույլ կտամ դիտարկում անել։

Նա, ըստ ամենայնի, չունի գերագույն գլխավոր հրամանատարի հատկանիշներ, քանի որ հոկտեմբերի 19-20-ը՝ այն գիշերը, երբ բանակցություններ էին վարվում եւ առաջարկվում էին շատ ավելի բարենպաստ պայմաններ, քան նրանք, որոնց վրա կանգ առան նոյեմբերի 9-ին, պարզ դարձավ, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում իր բանակում, ինչ դիրքերում է այն գտնվում եւ ինչ անել դրա հետ կապված: Ուստի այժմ նրա բոլոր առաջարկներն այնպիսին են, կարծես թե նա հաղթանակ է տարել պատերազմում»,- նշեց Սոլովյովը: