Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Այս առնչությամբ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին»։

NEWS.am-ի խմբագրակազմը ցավակցում է Ռիտա Սարգսյանի հարազատներին եւ ընկերներին։

Մամուլի տեղեկություններով՝ տիկին Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսով էր վարակվել եւ վերջին երկու շաբաթվա ընթացքում գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Երրորդ նախագահի գրասենյակից NEWS.am-ին տեղեկացրին, որ տիկին Ռիտա Սարգսյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության հետ կապված լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն ավելի ուշ։