Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Հաթիբզադեն տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան հնարավոր այցի մասին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ քննարկվում է Հայաստան Զարիֆի այցը, եւ, հնարավոր է, որ մոտ ժամանակներս ԱԳՆ ղեկավարը հանդիպի ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:

Հաթիբզադեն հավելել է, որ ծրագրվող այցի շրջանակում կկայանա տարածաշրջանային հարցերի եւ համագործակցության ընդլայնման շուրջ քննարկում: