Շաբաթ Քաբուլի խիտ բնակեցված շրջաններից մեկում հրթիռակոծման հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, հաղորդում է AFP-ը:

Տուժել են նաեւ Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնական եւ հյուսիսային թաղամասերը, այդ թվում՝ «կանաչ գոտում» գտնվող տարածքները, որտեղ տեղակայված են դեսպանատներ եւ միջազգային ընկերություններ:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին:

Իրանի դեսպանատունը հաղորդել է թվիթերյան էջում, որ իր գլխավոր շենքը վնասվել է հրթիռների բեկորներից դրա տարածքում հրթիռներից մեկի անկման հետեւանքով:

Նշվում է, որ «կանաչ գոտու» տարածքում զոհեր չկան:

Աֆղանստանի ՆԳ նախարար Թարիք Արիանը մեղադրել է տեղի ունեցածում «Թալիբան» արմատական խմբավորմանը՝ հայտարարելով, որ նրանք արձակել են ընդհանուր առմամբ 23 հրթիռ: