Ես հույս ունեմ, ր Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում, երբ դեռեւս հանդիսանում են իշխանություն, կարողանան որոշակի հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով նախարարների փոփոխություններին, Վանեցյանն ասաց. «Ես երեկ արդեն ասել եմ, որ բոլոր նրանք, որոնք համաձայնվում են հեռացող դավաճանական իշխանության հետ շարունակել պատասխանատվությունը վերցնել, ուղղակի  դավաճաններ են: Ես կոչ եմ արել որեւէ նորմալ մարդու չհամաձայնել ստանձնել այսօր տարբեր բարձր պաշտոններ»:

Հարցին, թե նկատո՞ւմ է ՌԴ-ի կողմից աջակցություն Հայաստանի այսօրվա իշխանություններին, «Հայրենիքի» ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ ուզում նկատել ոչ Ռուսաստանի, ոչ այլ երկրների կողմից աջակցություն մեր իշխանություններին: Մենք ինքնիշխն երկիր պետք է լինենք»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ կարեւորը է, որ վարչապետը հայ ժողովրդի աջակցությունն ունենա, որն այս պահին չունի:

Վանեցյանը նորից անդրադարձավ Իջեւանում բողոքի ցույցերին՝ ասելով. «Ես ավելի մանրամասներ կարող եմ պատմել: Հիշո՞ւմ եք, որ եղան այդ զանգվածային անկարգությունները եւ շատերը ասում էին՝ ի՞նչ գործ ունի ԱԱԾ տնօրենը այդտեղ: Շատ պարզ պատճառով: Ես այդ օրը աշխատանքային այցով գտնվում էի Արցախում, երբ զանգահարեց Վալերի Օսիպյանն ու ասաց, որ վիճակը լարված է Իջեւանում: Այնուհետեւ սկսեց զանգահարել իմ տեղակալը՝ Էդուարդ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ վարչապետը հանձնարարել է, որ «Ալֆա» ջոկատայիններին տանենք, որ ժողովրդին ծեծեն: Ես ասացի՝ այդպիսի բան չաենք, որովհետեւ այդ վարչությունը նախատեսված է այլ գործառույթների համար՝ հակաահաբեկչական: Նիկոլ Փաշինյանը զանգում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ ջարդեք, սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել: Պատասխանում էինք, որ չի կարելի»:

Հարցին, թե ունի՞ ապացույցներ, Վանեցյանն ասաց. «Իմ խոսքն ապացույց է, կարծում եմ՝ Օսիպյանի խոսքն էլ է ապացույց լինելու: Մեկնեցինք այնտեղ եւ իմ ու Օսիպյանի աշխատանքի արդյունքում, որ չտրվեցինք ապօրինի հրամաններին, չիրականացրեցինք այդ միջոցառումը: Կարողացանք առանց արյան գետերի կանխել այն, ինչ իրականցնում էին Իջեւանի եւ հարակից գյուղերի բնակիչները»:

Վանեցյանը հիշեցրեց, իր հրաժարականի տեքստը, որտեղ ասում էր՝ «Կանգ առեք»: «Այն ինչ ասել եմ, իրողություն է դառնում. կորցրեցինք Արցախի 70 տոկոսը, ունեցանք շուրջ 5 հազար զոհ, կովիդի րդյունքում ունեցանք 1500 զոհ, ունենք փլուզված տնտեսություն: Դոլարի կուրսը տեսե՞լ եք ուր է հասել՝ 508 դրամ: Դքւք հասկանո՞ւմ եք, որ տնտեսությունը քանդվում է, երկիրը քանդվում է: Արդեն էլ տեղ չունենք, օդանավերը սկսեցին թռչել, ազգի 50 տոկոսը արտագաղթելու է: Մենք անընդհատ ասել ենք, որ էս մարդիկ սուտ են ասում: Ասում էին՝ ով Նիկոլի հետ չի, դավաճան է, հիմա տեսա՞ք, ով է դավաճան: Ես նիկոլին հավատացել եմ, ուզեցել եմ, որ էս երկիրը նորմալ երկիր դառնա, բայց երբ տեսել եմ, որ չի կարում կառավարի, ասել եմ՝ Նիկոլ կանգ առ, ու դուրս եմ եկել»:

Անդրադառնալով նախօրեին ցուցարարների ցրելու ոստիկանության գործողություններին, Վանեցյանն ասաց, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը լավ գիտի հանրահավաք կազմակերպելու տեխնոլոգիաները, հավանաբար լավ գիտի նաեւ դրանք խանգարելու տեխնոլոգիաները. «Հենց առաջին օրվանից բիրտ ուժ է կիրառում, որ մարդիկ վախենան, դուրս չգան փողոց, բայց չես կարող: Կարող ես երկարաձգել, բայց չեն կարող անվերջ մարդկանց վախեցնել»:

«Հայրենիքի» ղեկավարը անդրադարձավ նաեւ վերջին պատերազմին. «Պատերազմի 3-րդ, 4-րդ օրը ԳՇ պետը զեկուցել է երկրի ղեկավարին, որ մենք ունենք խնդիր, չենք կարողանալու դիմակայենք այս ագրեսիային: Նիկոլ Փաշինյանը փոխանակ ստացած տեղեկությունները վերլուծի եւ կայացնի որոշում, ինչպես միշտ որոշում չի կայացրել: Փաշինյանը 44 օր հեռուստատեսությամբ թերթերով խաբեց, ասելով՝ հաղթելու ենք: Փաստը եղավ այն, որ ունեցանք այս խայտառակ պարտությունը: Փաշինյանն ասում է, որ Շուշիի մասով միշտ եղել է պահանջ Ադրբեջանի կողմից, դրանից հետո ԱԳՆ խոսնակը գրառում է անում եւ հերքում Փաշինյանի ասածը, որցի հետո ԱԳ նախարարը հրրաժարական է տալիս: Այսինքն Շուշին ի սկզբանե չի եղել, եղել է հետո: Նաեւ ասում է, որ ինձ առաջարկում էին 7 շրջան հետ տալ, այսպես կոչված Լավրովի պլան կամ Մադրիդյան սկզբունքներ: Համաձայն չէի՞ր, վեր կենային, ժողովրդի դիմաց, ասեիր՝ ինձ սենց առաջարկություն են արել, ես համաձայն չլինելով դրա հետ, հիմա հրաժարականի դիմում եմ ներկայացնում եւ գնում եմ: Թող գան մարդիկ, որոնք համաձայն են այդ շրջանները տալով հարցը լուծեն: Հիմա եթե դու դա չես արել, հիմա քո մնալու իմաստը ո՞րն է: