Արեւելյան Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շաբաթ օրը գերազանցել է 5 միլիոնը, փոխանցում է Reuters-ը:

Միեւնույն ժամանակ, այս տարածաշրջանում COVID-19-ի ամենամեծ թվով դեպքեր գրանցվել են Բելառուսում, Բուլղարիայում, Չեխիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սլովակիայում եւ Ուկրաինայում:

Վերջին 24 ժամվա ընթացքում Արեւելյան Եվրոպայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 82 000 դեպք, ավելի քան 1500 մարդ դարձել է COVID-19-ի զոհ:

Ընդ որում՝ Ռուսաստանը, Լեհաստանը եւ Ուկրաինան ընդգրկված են կորոնավիրուսից առավել տուժած 20 երկրների շարքում:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 15 միլիոնը: