Pfizer-ը եւ BioNTech-ը կարող են առաջինը կորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործման շտապ թույլտվություն ստանալ, գրում է DW-ն:

Նշվում է, որ ընկերություններն ուրբաթ դիմել են ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությանը` այդ դեղի օգտագործման շտապ թույլտվություն ստանալու համար:

«Մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ եւ նույնիսկ որոշակի թեթեւությամբ կարող եմ ասել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շտապ թույլտվության մասին մեր խնդրանքը փոխանցվել է FDA»,- ասել է Pfizer-ի ղեկավար Ալբերտ Բուրլան:

Ավելի վաղ ընկերությունն ու նրա գերմանացի գործընկեր BioNTech-ը հայտարարել էին կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի 95% արդյունավետության մասին: