Ռուս խաղաղապահները փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունն ուղեկցեցին Ստեփանակերտ, մեկ օրում ավելի քան 1100 հազար մարդ է վերադարձել այնտեղ, ընդհանուր առմամաբ՝ ավելի քան 7000 մարդ է վերադարձել Ղարաբաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար շփման գծով անցնող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները: Մեկ օրվա ընթացքում ավելի քան 1100 մարդ է վերադարձել իրենց տները... Նոյեմբերի 14-ից նախկինում իրենց տներից հեռացած ավելի քան 7000 բնակիչներ են արդեն վերադարձել Ստեփանակերտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: