Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 22-ին, տեղի է ունենում արցախյան պատերազմի նահատակների հիշատակի արարողությունը։ Հիշատակի արարողությանը մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատարագին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ, նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահն օրեր առաջ հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։

Որոշվել է այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: