Երկու մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են շաբաթ երեկոյան Նեբրասկա նահանգում հրաձգության հետեւանքով, հաղորդում է CNN-ը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել:

Համաձայն հայտարարության՝ ի սկզբանե իրավապահները մեկնել են կայանատեղիում բեռնատարի մեջ հնարավոր պայթուցիկի մասին ահազանգին, այնուհետեւ հաղորդագրություն են ստացել հրաձգության մասին:

Երկու տուժածները հոսպիտալացվել են Նեբրասկայի համալսարանի բժշկական կենտրոնում, ընդ որում՝ եւս երկու մարդ տեղում մահացել է:

Ոստիկանությունը պարզում է զոհերի ինքնությունը:

Նշվում է նաեւ, որ հիշատակված կայանատեղիում հայտնաբերվել է այրվող բեռնատար, սակայն դրա կասկածյալները հայտնի չեն: