Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը մտադիր է 2021 թվականին 160 մլրդ եվրոյի չափով վարկ վերցնել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Կառավարությունում աղբյուրներից մեկը հայտնել է, որ հոկտեմբերին Շոլցը նախապես քննարկել է հաջորդ տարվա համար 96 մլրդ եվրոյի չափով վարկ վերցնելու հարցը:

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը տվյալ նորությունը դեռ չի մեկնաբանել: