Գերմանիայի ԱԳՆ Հայկո Մասը կիրակի դատապարտել է COVID-սահմանափակումների հակառակորդներին, որոնք համեմատել են իրենք իրենց Գերմանիայում Նացիստական ռեժիմի դիմադրության շարժման մասնակիցների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախարարի խոսքը հնչել է այն ֆոնին, որ նախօրեին Հանովերում ակցիաների մասնակիցներն իրենք իրենց համեմատել են Սոֆի Շոլի հետ, որը 1942-1943 թվականներին գործող «Սպիտակ վարդ» հականացիստական խմբի անդամ էր:

«Նրանք, ովքեր այսօր համեմատում են իրենց Սոֆի Շոլի կամ Աննա Ֆրանկի հետ, ծաղրում են արիությունը, որն անհրաժեշտ էր նացիստների դեմ հանդես գալու համար: Դա նվազեցնում է Հոլոքոսթի լրջությունն ու վկայում պատմությունն անընդունելիորեն մոռացության մատնելու մասին»,-գրել է Մասը թվիթերյան իր էջում:

«Ոչինչ չի կապում կորոնավիրուսի սահմանափակումների հետ կապված բողոքի ցույցերը Դիմադրության մասնակիցների հետ»,-ընդգծել է նախարարը:

Տեղական մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ կորոնավիրուսի սահմանափակումների դեմ ակցիաներն անցկացվել են շաբաթ ոչ միայն Հանովերում, այլ նաեւ Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում: